Ռուսաստանն Աստրախանում արեց այն, ինչ պետք է աներ՝ պահպաներ ստատուս-կվոն և հրադադարի ռեժիմը![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսական կողմն Աստրախանում արեց այն, ինչ պետք է աներ՝ պահպաներ ստատուս-կվոն և հրադադարի ռեժիմը: Այդ մասին Երևանում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս դեմ չէին այդ հանդիպմանը: «Ես չգիտեմ, թե ինչու հանդիպումը տեղի ունեցավ հենց հոկտեմբերի 27-ին, սակայն, այն, որ դա պետք է տեղի ունենար Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ, հստակ է: Այդ փաստը բխում է ՌԴ շահերից, որը կարևորում է գագաթնաժողովը: Հանդիպմանը հաջողվեց գոնե ինչ-որ բանի հասնել և, ավելին, ես չէի ակնկալում, որ համատեղ հայտարարություն կլինի: Սակայն նման անբովանդակ տեքստի դեպքում, գոնե պետք է ինչ-որ ցանկություններ լինեն»,-ասել է քաղաքագետը: Իսկանդարյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ չկար Մայնդորֆ բառը, քանի որ դա շատ տհաճ է Բաքվի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |