Գրիգորի Այվազյան. Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ բանակը կազատագրի նաև հայկական Բաքուն![]() 5 նոյեմբերի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի հայերը չեն կարող վերադառնալ իրենց տարածք, ապա ոչ մի ադրբեջանցի չի վերադառնա Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա, եթե Ադրբեջանի հայերը չեն կարող վերադառնալ իրենց տարածք, ապա ոչ մի ադրբեջանցի չի վերադառնա Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ: «Ոչ մի միակողմանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա: Այվազյանն ընդգծել է, որ եթե ազատագրված տարածքներում հիմնվի Աղվանքի անկախ հայկական հանրապետությունը՝ մայրաքաղաք Լաչինով, ապա ադրբեջանահայերը կազատեն ՀՀ իշխանություններին բնակեցման հարցից և իրենք կբնակվեն ազատագրված տարածքներում: «Ես հավաստիացնում եմ, որ այդ դեպքում ազատագրված տարածքներում կբնակվեն շուրջ 1 մլն ադրբեջանահայեր: Եվ ոչ մի միջազգային կառույց չի կարողանա դատապարտել նրանց այդ գաղափարի իրականացման համար»,-ասել է Գրիգորի Այվազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |