ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱՃԵԼ Է

PanARMENIAN.Net - . Բնապահպանության նախարարության տվյալներով, տարվա սկզբից մինչ օրս «Արփա-Սեւան» թունելով 129 միլիոն խորանարդ մետր ջուր է մտել Սեւան: Անցյալ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում թունելով Սեւան է լցվել 207 միլիոն խորանարդ մետր: Այս զգալի տարբերությունը գյուղնախարարության ջրային ենթակառուցվածքների վարչության պետ Ռազմիկ Գրիգորյանը բացատրել է անցյալ տարվա երաշտի հետեւանքներով: Թունելի վերանորոգման աշխատանքները չեն տարվում միջոցների բացակայության պատճառով: «Արմենպրես» գործակալության տվյալներով, կառավարության որոշմամբ այս ամիս Սեւանից ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի քանակությունը հասցվել է 38 միլիոն խորանարդ մետրի, ինչը ավելի քան երկու անգամ շատ է, քան անցած տարվա հունիսին: Լճի ջրի մակարդակը տվյալ պահին կազմում է 1896 մետր 77 սանտիմետր, ինչը 19 սանտիմետրով քիչ է, քան մեկ տարի առաջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---