ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱ

PanARMENIAN.Net - . Այսօր սկվեց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի աշխատանքային այցը ԱՄՆ եւ Կանադա: Այցի շրջանակներում նախատեսվում են կառավարության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ-ի - Կանադայի մի շարք քաղաքական գործիչների ու գործարարների հետ: Վերջիններիս հետ կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԼՂՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը:

ԼՂՀ կառավարության նախագահը կհանդիպի նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղերի ղեկավարների հետ նա կքննարկի հերթական հեռուստամարաթոնի կազմակերպման հարցը, որի ընթացքում միջոցներ կհավաքվեն Ղարաբաղում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմը ավարտելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---