ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼԻԲԱՆԱՆ

PanARMENIAN.Net - . Շարունակվում է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի պաշտոնական այցը Լիբանան: Երեկ Նազարյանին ընդունել է Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդը: Նա բարձր է գնահատել երկու երկրների ժողովուրդների եւ նախագահների միջեւ բարեկամական հարաբերությունները եւ հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում հաստատված փոխշահավետ կապերը կտարածվեն նաեւ երկու պետությունների մայրաքաղաքների վրա: Հայկական պատվիրակությունը Բեյրութի քաղաքային խորհրդի անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Լիբանանի մայրաքաղաքների միջեւ շինարարության, հասարակական տրանսպորտի, սոցիալական ապահովության, շրջակա միջավայրի պաշտպանության, զբոսաշրջիկության, մշակույթի, կրթության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության համաձայնագրրի իրականացման գործընթացը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---