Ադրբեջանն ամբողջովին անցնում է լատինական այբուբենի օգտագործմանը

PanARMENIAN.Net - . Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրապարակել է հրամանագիր «Ադրբեջանական լեզվի ավելի լայն կիրառման մասին»: Փաստաթղթում ասվում է, որ «ադրբեջանական ժողովուդը ամենահնագույններից մեկն է աշխարհում», ուստի ադրբեջանցիները պետք է օգտագործեն ոչ թե ռուսատառ այբուբենը, այլ միայն լատիներենը: Փաստաթուղթը պարտադրում է նախարարություններին եւ գերատեսչություններին մինչեւ օգոստոսի մեկից ամբողջ գործավարությունը իրականացնել լատիներեն: Նրանք ովքեր կխանգարեն այդ գործընթացին կենթարկվեն պատասխանատվության: Նախագահը հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում նախապատրաստել համապատասխան ուղղումները օրենսդրության մեջ մտցնելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---