Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Թբիլիսի

PanARMENIAN.Net - . Հուլիսի երեքին երեքօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբախատդին Չակմատօղլուն:Սա այս կարգի թուրք բարձրաստիճան զինվորականի առաջին այցն է Վրաստան:Չակմատօղլուն կհանդիպի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի, պետնախարար Գիա Արսենիշվիլու, պաշտպանության նախարար Դավիդ Բեւզաձեի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական ոլորտում երկու երկրների միջեւ գործակցության խորացման հեռանկարները:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը անհանգստացած է Անկարայի եւ Թբիլիսիի միջեւ աճող ռազմական գործակցության կապակցությամբ: Դրա արդյունքում օր օրի աճում է Վրաստանի կախվածությունը Թուրքիայից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---