ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայից կժամանեն Երևան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայից կժամանեն Երևան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) կժամանեն Երևան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նոյեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայում հանդիպել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

 Ուշագրավ
---