ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

PanARMENIAN.Net - . «Հայաստանը հերթական անգամ խախտեց բանակցային գործընթացը եւ ոչ կառուցողական դիրքորոշում դրսեւորեց: Սակայն հարցն օրակարգից չի հանվել, եւ նախագահները մտադիր են շարունակել երկխոսությունը»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, ժնեւյան հանդիպման հետաձգման մասին հայտնի դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երեւան այցելելուց հետո, ինչը նրան հիմք է տալիս հայտարարել, որ բանակցությունների հերթական փուլի ձախողման մեղավորը հենց Հայաստանն է: Գուլիեւը մեկնաբանել է նաեւ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոյի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների փոխզիջումներին պատրաստ չլինելու մասին: Գուլիեւը կարծում է, որ նման հարցադրումը ճիշտ չէ, քանզի նախագահներն առայժմ չեն որոշել փոխզիջումների սահմանները: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Իրանի ներգրավման հնարավորությանը, ապա, նրա խոսքերով, բավական է որ Իրանն տեղեկացված լինի բանակցությունների արդյունքների մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---