Էդուարդ Շարմազանով. Իր երեսպաշտությամբ Ալիևը կարող է իր դեմ տրամադրել Իրանին![]() 29 նոյեմբերի 2010 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի համաձայնեցնում իր հարաբերությունները մի երկրի հետ որևէ երրորդ երկրի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեն ՀՀ նախագահին ուղղված նամակում զգուշացրել էր, որ եթե Հայաստանը զենք վաճառի Իրանին, ապա երկրի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: «Հայաստանը չի վարում արևմտամետ կամ արևելամետ քաղաքականություն, երկիրը վարում է հայամետ քաղաքականություն»,-նշել է նա: Նա նշել է, որ Հայաստանի նախագահը հավասարակշիռ արտաքին քաղաքականություն է վարում ՚ Շարմազանովը նշել է նաև, որ Հայաստանը համագործակցում է և Իրանի, և ԱՄՆ-ի հետ և շահագրգռված է, որ այդ երկու երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատվեն: Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իրականում Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ բավական լարված են, Շարմազանովն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները երբեք փայլուն չեն եղել: «Կան բազում հարցեր, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները չեն համընկնում, դրանցից մեկը ղարաբաղյան հարցն է»,-ասել է նա: Նա նշել է, որ նման երկերեսանի դիրքորոշմամբ, երբ երեսին մի բան են ասում, իսկ թիկունքում այլ բան, Ադրբեջանի նախագահը միայն իր դեմ կտրամադրի Իրանի ժողովրդին: Նախօրեին Wikileaks կայքը աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումներն են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |