Արամ Մանուկյան. Դատելով նրանից, թե ինչպես են նախապատրաստվում Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին, այնտեղ ինչ-որ բան է կատարվելու29 նոյեմբերի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ՌԴ նախագահի ու վարչապետի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ թե տարբերվում են, այլ բավականին մոտ են»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքն այն մասին, թե ՌԴ վարչապետ Վ.Պուտինի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում տարբերվում է ՌԴ նախագահի դիրքորոշումից, ինչի մասին Ալիևն ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով օգնական Բերնսի հետ զրույցում: Անդրադառնալով նրան, կարող է արդյոք Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումն անդրադառնալ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքների վրա, Մանուկյանն ասել է, որ գագաթնաժողովի ընթացքում կարող են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որ դժվար է անգամ պատկերացնել: «Դատելով նրանից, թե ինչպես են նախապատրաստվում Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին, այնտեղ ինչ-որ բան է կատարվելու»,-նշել է Մանուկյանը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՌԴ ղեկավարությունը բացատրություններ կպահանջի Ադրբեջանի նախագահից, Արամ Մանուկյանն ասել է, որ Ալիևի բոլոր արտահայտությունները նախապես համաձայնեցված են եղել: «Ես գտնում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները այս պահի դրությամբ ավելի լավ վիճակում են, քան ռուս-հայկական հարաբերությունները»,-ասել է Մանուկյանը: Նախօրեին Wikileaks կայքը աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումներն են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |