Հայաստանի նախագահն Աստանա կմեկնի նոյեմբերի 30-ին

Հայաստանի նախագահն Աստանա կմեկնի նոյեմբերի 30-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
---