ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻՆ ԵՎ ՕԼԵԳ ԼՈԲՈՎԻՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

PanARMENIAN.Net - . Հայ ժողովրդի առջեւ ունեցած ծառայությունների համար, մասնավորապես` 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աշխատանքների կազմակերպման գործում, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ, պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Նիկոլայ Ռիժկովին եւ Օլեգ Լոբովին: Բացի այդ, պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել նաեւ Կարապետ Անդրանիկյանին եւ ամերիկահայ իմունաբան Միքայել Աղաջանյանին` համատեղ հետազոտություններում հաջողությունների համար, Ռուսաստանի գլխավոր մանկական անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանին, ինչպես նաեւ Ջանկարլո Պոլիարինիին (Իտալիա) եւ Արտեմ Օհանջանյանին (Ավստրիա)` Հայկական հարցի լուսաբանման գործում ծառայությունների համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---