Այսօր, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենա Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը

Այսօր, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենա Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը

PanARMENIAN.Net - Այսօր, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենա Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը: Պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցին այն մասին, թե երբ է խորհրդարանը մտադիր քվեարկության դնել Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ բյուջեի վերաբերյալ քվեարկությունից հետո, տեղի կունենա Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԱԺ-ից, խորհրդարանի խոսնակն ասել է, որ ի շարս այլ հարցերի կքննարկվի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների վերընտրման հարցը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---