Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալի համար նախարարի պաշտոնանկությունը շոկ եղավ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Մալխասյանն ասել է լրագրողներին, որ իր համար շոկ էր նախարարի պաշտոնանկության մասին լուրը: Ըստ նրա, այդ մասին նրան հայտնի դարձավ միայն նախօրեի երեկոյան: . «Ես չգիտեմ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել և տեղյակ չեմ ԴԱՀԿ ղեկավարի հետ կատարված միջադեպին»,-ասել է նա:

Գևորգ Մալխասյանն հաղորդել է, որ երեկ երեկոյան ժամը 7.30-ին, երբ նա զեկույցով եկել է նախարարի մոտ, Գևորգ Դանիելյանն ասել է. «Կարող ես չզեկուցել, ես այլևս նախարար չեմ»: Փոխնախարարը նշել է, որ աշխատակազմի ղեկավարը բերեց նախարարի ստորագրած հրամանագիրը, որտեղ դիտողություն է հայտարարվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին:

Պատասխանելով այն հարցին, թե ով կնշանակվի նախարարի պաշտոնում, նա ասել է, որ չգիտի՝ հավելելով, թե ամեն ինչ շատ անսպասելի կատարվեց, ոչ ոք պատրաստ չէր իրադարձությունների նման շրջադարձին:

Անդրադառնալով ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնանկության հնարավորությանը՝ Մալխասյանն ասել է. «ԴԱՀԿ ղեկավարին նշանակում և պաշտոնից ազատում է նախագահը, ես չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունի նախագահը»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---