Գագիկ Մինասյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կհանգեցնի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքերը ղարաբաղյան կարգավորման հարցում մոտ են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների ելույթներին՝ նշելով, որ նրանք բոլորը հաստատեցին, որ երեք հիմնական սկզբունքներից ոչ մեկն առաջնային չէ, ինչն իր հերթին բխում է Ադրբեջանի շահերից: Մինասյանը նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կհանգեցնի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը: Ընդ որում, նա չի բացառել, որ դիվանագիտական պարտություն կրելով գագաթնաժողովում՝ Բաքուն կրկին կարող է դիմել դիվերսիոն հարձակումների Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նման դեպքերում Հայաստանը պետք է արժանի պատասխան տա ադրբեջանական կողմին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Մինասյանն ասել է, որ Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի ու վավերացնի արձանագրությունները կամ հայտարարի, որ մտադիր չէ դա անել: Նա նշել է, որ մինչ Թուրքիայում կայանալիք քաղաքական ընտրությունները Անկարան հազիվ թե ինչ-որ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |