Հայ և ադրբեջանական քաղաքական ուժերը պատրաստ են միավորվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, գտնում է Դեննիս Սամմուտը![]() 10 դեկտեմբերի 2010 - 19:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները սատարում են երկրների քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատման գաղափարը` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բրիտանական Links հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Ընդ որում` նա հաղորդեց, որ երկու շաբաթվա ընթացքում կազմակերպությունը կհրապարակի մի զեկույց, որում ներկայացված են ադրբեջանական քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ընդ որում` նա ասաց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում այդ հարցի շուրջ քննարկումներ է նախատեսվում անցկացնել: Այդ համատեքստում Սամմուտը նշեց, որ դա թույլ կտա հասկանալ, թե այժմ որ փուլում է գտնվում հակամարտության կարգավորման գործընթացը և ուր է այն գնում: «Ես հավատում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարծում են, թե կան հակամարտություններ, որոնք անհնար է լուծել: Այնպես որ պետք չէ այս հարցին հոռետեսորեն մոտենալ»,- ասաց Դեննիս Սամմուտը` ավելացնելով, որ սույն հակամարտության ցանկացած լուծում պետք է փոխշահավետ լինի երկու կողմերի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |