Րաֆֆի Հովհաննիսյան. Բեգլարյանի և Դանիելյանի հրաժարականների հետ կապված միջադեպերը հարկավոր էր դատարանում լուծել![]() 10 դեկտեմբերի 2010 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Գերադասելի կլիներ, որպեսզի Երևանի քաղաքապետի և Հայաստանի արդարադատության նախարարի հրաժարականներին հանգեցրած միջադեպերը լուծվեին դատական ճանապարհով: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Իհարկե լավ է, երբ օրենքը գործում է բոլորի, այդ թվում և պաշտոնյաների նկատմամբ: Բայց տվյալ դեպքում ավելի լավ կլիներ, եթե այդ խնդիրները լուծվեին իրավական հարթության վրա»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, Հայաստանում շատ պաշտոնյաներ անպատիժ են մնում շարքային քաղաքացիներին, մասնավորապես` լրագրողներին ծեծի ենթարկելու համար, և այդ միջադեպերը նման լայն արձագանք չեն ստանում ԶԼՄ-ներում, ինչպես դա տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |