Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը և մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը:

Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաև ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---