ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար![]() 15 դեկտեմբերի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը, որի համաձայն ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք հիմնական սկզբունքները հարկավոր է դիտարկել որպես մեկ միասնություն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը Երևանում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Մենք ըմբռնումով ենք մոտենում նաև այն փաստին, որ Հայաստանի նախագահը որոշեց չմեկնել Լիսաբոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդպիսով, նա հստակ ցուցադրեց, որ հարկավոր է կիրառել երեք սկզբունքները ղարաբաղյան կարգավորման համար»,-ասել է գերմանացի դիվանագետը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը հղում է անում Հաագայի դատարանի որոշմանը Կոսովոյի անկախության օրինական ճանաչման վերաբերյալ: «Անձամբ ես և գերմանացիները, հաշվի առնելով մեր անցյալը, պաշտպանում ենք ինքնորոշման իրավունքը, սակայն, ըստ մեր կառավարության դիրքորոշման, Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար»,-ասել է Շմիդտը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |