ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. ՆԱՏՕ-ն նորմալ է վերաբերվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին![]() 15 դեկտեմբերի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն բաց է այն երկրների համար, որոնք պատրաստ են բարեփոխումներ իրականացնել և հետևել ՆԱՏՕ-ի համար համընդհանուր ժողովրդավարության սկզբունքներին: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Ինչպես ասել է գերմանացի դիվանագետը, դաշինքը նորմալ է վերաբերվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացմանը: «ՆԱՏՕ-ն հիանալի գիտակցում է, որ Մոսկվայի համար հեշտ չէ հաշտվել Ուկրաինայի ու Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի հետ»,-ասել է Շմիդտը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |