ԵՄ-ն 100 մլն եվրո կհատկացնի Հայաստանին Ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում

ԵՄ-ն 100 մլն եվրո կհատկացնի Հայաստանին Ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում

PanARMENIAN.Net - Առաջիկայում ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին 100 մլն եվրոյի չափով՝ իրականացնելու համար այն ծրագրերը, որոնք նախատեսված են Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրինության ղեկավար Գուննար Վիգանդը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, մակրոտնտեսությունը, ինչպես նաև այլ ոլորտներում: «Մենք հուսով ենք, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ Հայաստանի համար բացելով աշխարհի ամենախոշոր շուկաներից մեկը՝ եվրոպական շուկան»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---