Ռուբեն Մեհրաբյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը դեռ երկար կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում![]() 18 դեկտեմբերի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Կոնգրեսում ստեղծված պատկերն առանձնահատուկ չէ, այն, ավելի շուտ, որոշակի դեժավյու է: Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը դեռ երկար կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է 48 ժամվա ընթացքում քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Միաժամանակ, նա նշել է, որ բանաձևի քննարկումը թելադրվելու է բացառապես ԱՄՆ շահերով: «Մերձավոր Արևելքը ԱՄՆ համար սպառնալիքների գլխավոր աղբյուրն է»,- ասել է նա և հավելել, որ Ամերիկան մտադիր չէ հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ, որոնք առանց այդ էլ բարդացել են: «Ես նախադրյալներ չեմ տեսնում նրա համար, որպեսզի ԱՄՆ-ն փոխի իր արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա և ավելացրել է, որ ԱՄՆ կողմից բանաձևի ընդունումը կարող է հանգեցնել տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների: Այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կարող է քննարկվել Ներկայացուցիչների պալատում առաջիկա 48 ժամվա ընթացքում, նախօրեին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո քարտուղար (ANCA) Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքերով, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից քվերակել 252 բանաձևի ընդունման օգտին: ANCA-ն, ինչպես նաև շոու բիզնեսի հայազգի անվանի ներկայացուցիչները նախաձեռնել են ակցիա, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |