Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի

Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի

PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այսօր անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ, ապա բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` ԱՄՆ 111-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են հանրապետականները, որոնց մի մասը հիասթափված է Թուրքիայի ներկայիս քաղաքականությունից:

«Նախորդ տարի բանաձևն ընդունելու համար 8 ձայն պակասեց: Եթե այս տարի հաջողվի ապահովել այդ ձայները, ապա բանաձևը կընդունվի: Բայց, այնուամենայնիվ, պետք չէ մեծ հույսեր կապել այսօրվա քվեարկության հետ»,- ասաց պրոֆեսորը:

 Ուշագրավ
---