ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրարշավին մասնակցող տարբեր քաղաքական ուժերի կողմից արդեն նշվել են այսօր Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրական օրենսդրության մի շարք խախտումներ: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ 22-րդ ընտրատեղամասում արձանագրվել է ՀՅԴ-ի կողմից թեկնածուի վստահված անձանց աշխատանքը խոչընդոտող փաստ: Թավուշի մարզի Չամբարակ գյուղում տեղակայված 33-րդ ընտրատեղամասում արձանագրվել է փաստ, երբ զինծառայողների քվեաթերթիկները լրացված են եղել ուրիշ թանաքով, այլ ոչ թե այն գրիչներով, որոնք նախատեսված են քվեարկության համար, ընդ որում ՀՅԴ ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որ զինծառայողները քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին: Վարդենիսում նշվել է բաց քվեարկության փաստ: ՀՅԴ-ի շտաբում Արարատի մարզից ստացվել է ահազանգ, որ 22-րդ ընտրատարածքում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը խանգարում է քվեարկության ընթացքին` սպառնալով ընտրական հանձնաժողովների անդամներին - վստահված անձանց: Բոլոր նշված փաստերի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկված է Հայաստանի ԿԸՀ, նշել է Վարդանյանը: Իսկ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբում 14.00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական օրենսդրության ավելի քան 50 խախտում: Ամենացայտունը` ընտրողների ձայների բացահայտ կաշառքն է: Մասնավորապես, 13-րդ ընտրատարածքում գտնվող թիվ 0296 տեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարը ընտրությունների նախօրեին փոխարեն ընտրաթերթիկները փակեր չհրկիզվող պահարանում` տարել էր իր տուն, ինչը համարվում է օրենքի կոպիտ խախտում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---