Կարինե Աճեմյան. Կադրային փոփոխությունները կառավարությունում սպասված էին![]() 23 դեկտեմբերի 2010 - 14:34 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականը Հայաստանի համար բավականին բարդ տարի էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի խորհրադարանական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: Ըստ նրա, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ երկրի վրա: Սակայն, Աճեմյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և նույնիսկ 2,6 տոկոս տնտեսական աճ ապահովել: Նա նաև բարձր է գհահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը ՀՀԿ հոբելյանական նիստում՝ նշելով, որ իր ելույթում նախագահն անդրադարձավ բոլոր առկա խնդիրներին և անելիքներին: Խոսելով մշակութային ոլորտի մասին՝ Աճեմյանը նշեց, որ 2010թ. բավականին ակտիվ էր այդ առումով: Գլխավոր նվաճումը նա համարեց այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեն նոյեմբերի 17-ին խաչքարերն ու խաչքարագործությունն ընդգրկեց իր ցուցակում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա նշել է, որ այս հարցի շուրջ իրավունք ունեն խոսելու միայն այն մարդիկ, որոնք այցելել են Արցախ և տեղյակ են վերջին զարգացումներին: Ըստ Աճեմյանի, նա հաճախ է լինում Արցախում: Նա նաև քննադատել է այն մարդկանց, որոնք ապատեղեկատվություն են տարածում բանակում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ՝ ասելով, որ դա բնորոշ է մեր հակառակորդ Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին: Նա նշել է նաև, որ ԼՂՀ պաշտպանության բանակը միանգամայն մարտունակ է: Անդրադառնալով կառավարությունում կատարված կադրային փոփոխություններին, նա ասել է, որ փոփոխությունները սպասված էին: Ըստ նրա, երկիրը այդ ճանապարհով պետք է առաջ շարժվի: Կարինե Աճեմյանը բարձր է գնահատել նախագահի որոշումը կադրային փոփոխությունների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |