Արտակ Շաքարյան. Հիմա ԱՄՆ-ի գլխավոր հոգսը Աֆղանստանն է![]() 23 դեկտեմբերի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - «Ակնկալիքները ԱՄՆ Կոնգրեսից ու անձամբ Նենսի Փելոսիից շատ էին, սակայն, ավաղ, չարդարացան: Փելոսին կարող էր ավարտել իր անձնական կարիերան, մնալով ամերիկացիների հիշողության մեջ որպես մի մարդ, որը քվեարկության դրեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Սակայն, դա տեղի չունեցավ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արտակ Շաքարյանը: Սակայն, ըստ նրա, չկայացած քվեարկությունը մեծ նշանակություն չուներ հայերի համար: «Դեկտեմբերի 22-ը չի կարելի պարտություն համարել հայերի համար, ինչպես և մարտի 4-ը, երբ բանաձևն հավանության արժանացավ կոմիտեում, հաղթանակ չդարձավ: Պետք է պարզ լինի, որ այժմ ԱՄՆ-ի գլխավոր հոգսը Աֆղանստանն է: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը զորքերի ու տեխնիկայի տեղափոխման կարևոր ուղիներ են: Մնացած բոլոր հարցերը ուղղակի չեն քննարկվում: Կա ևս մեկ հանգամանք. Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Ներկայացուցիչների պալատում, հիմնականում կազմված է ռազմական բիզնես վերնախավի ներկայացուցիչներից: Ճիշտ է, մինչև 2015թ. ԱՄՆ-ն որոշակի քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-ասել է Շաքարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |