Դավիթ Ջամալյան. 2011թ. Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական-քարոզչական պատերազմը Հայաստանի դեմ

Դավիթ Ջամալյան. 2011թ. Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական-քարոզչական պատերազմը Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - 2011թ. Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական-քարոզչական պատերազմը Հայաստանի դեմ: Ինչպես Երևանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, ադրբեջանական իշխանությունները կշարունակեն հակահայկական բանաձևեր առաջադրել միջազգային կազմակերպություններում և կազմակերպել դիվերսիոն գործողություններ ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ջամալյանը նշել է, որ այսօրվա պայմաններում, երբ դեռևս խաղաղ պայմանագիր չի կնքվել Ադրբեջանի հետ, Հայաստանը, ըստ ռազմական դոկտրինի, պարտավոր է հանդես գալ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, քանի որ Ղարաբաղի ժողովրդին և Հայաստանի քաղաքացիներին իրական վտանգ է սպառնում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---