13:00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ՍՏԱՑԵԼ Է 5 ԲՈՂՈՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - 13:00-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 5 բողոք ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԿԸՀ անդամ, Ազգային-ժողովրդավարական միության ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը: Բողոքներից մեկը, ստացված Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 11-րդ ընտրական տեղամասից, հայտնում էր ընտրացուցակներում որոշ քաղաքացիների ազգանունների բացակայության մասին, ինչի պատճառով նրանք ստիպված էին իրենց քվեարկելու իրավունքը վերականգնել դատարանի միջոցով: Մյուս բողոքները ստացվել են Էրեբունու համայնքի 17-րդ տեղամասից: Դրանցից մեկում, մասնավորապես, ասվում էր արդեն օգտագործված քվեաթերթիկների եւ քվեարկած քաղաքացիների թվի միջեւ մեկ տասնյակից ավելի անճշտությունների առկայության մասին: Պ.Եդիգարյանի խոսքերով, քանի որ խոսքը վերաբերում է ոչ մեծ թվով անճշտությունների, մոտ ժամանակներս խնդիրը կկարգավորվի: Մեկ այլ բողոքում նշվում էր, որ տեղամասում թույլ չեն տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությունը: Անօրինական գործողությունները նույն պահին կասեցվել են, ասել է Պ.Եդիգարյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---