ՀՀ ԱԱԾ-ն հերքում է իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն «ամերիկացի լրտեսի» մասին 7 հունվարի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ԱՄՆ քաղաքացի ոմն Հոլլ Թալայանի կողմից հայ-իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել: Իրանի պետական հեռուստատեսությունը հերքել է ԶԼՄ-ների նախորդ հաղորդագրություններն այն մասին, թե իրանական իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ մի քաղաքացուհու լրտեսության մեղադրանքով: Իրանի «Ալ –Ալամ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել 55-ամյա Հոլլ Թալայանին մուտք գործել երկիր, քանի որ նա մուտքի արտոնագիր չուներ և նրան հորդորել են վերադառնալ Հայաստան: Այս հաղորդագրությունն ուղղակիորեն հակասում է այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որոնք հայտնել էին, որ Հոլլ Թալայանը ձերբակալվել է Իրանի իշխանությունների կողմից Նորդուզ սահմանակետում մեկ շաբաթ առաջ, երբ նա փորձել է առանց մուտքի արտոնագրի Հայաստանից մուտք գործել Իրան: Իրանական այլ ԶԼՄ-ներ հաղորդել են, թե ամերիկուհին կրել է «լրտեսական սարքավորումներ»՝ ներառյալ բարձրախոսը, որը թաքցված էր ատամի մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |