Լեհաստանի ԱԳՆ-ն չի կարծում, որ Ղարաբաղ այցելելու համար լեհերին պետք է Ադրբեջանի թույլտվությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Օրերս Բաքվում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Լեհաստանի քաղաքացիներն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ: «Միջազգային իրավունքի համաձայն ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է: Առանց պաշտոնական Բաքվի թույլտվության մուտքը բռնազավթված տարածքներ գնահատվելու է որպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի խախտում»,- ասվում է հայտարարության մեջ, որը տեղադրված է Բաքվում Լեհաստանի դեսպանատան պաշտոնական կայքում: Պետք է նշել է, որ տվյալ պահին կայքը գտնվում է մշակման փուլում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Երևանում Լեհաստանի դեսպանատնից, այդ հայտարարությունը հյուպատոսային տեղեկատվություն է, այլ ոչ թե Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբան այցել է ԼՂՀ, որտեղ հանդիպել է անկախ հանրապետության ղեկավարության հետ: Այդ այցելությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԽ պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |