Արթուր Բաղդասարյանն ամփոփել է ԱԱԽ գործունեությունը 2010 թվականին![]() 12 հունվարի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ամփոփել է խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: 2010 թվականին կայացել է Ազգային անվտանգության խորհրդի 6 նիստ, քննարկվել են երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովմանն առնչվող կենսական նշանակության հարցեր: Մասնավորապես`խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը», որը միտված է չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները, «Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը», ինչը հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները, «Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը», ինչը ենթադրում է Հայաստանի սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում և մեր երկրի սեյսմիկ անվտանգության մակարդակի բարելավում, «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը», որը միտված է ոստիկանության ծառայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը: Խորհրդի նիստերում առանձնահատուկ ուշադրության է արժանացել մեր երկրում զորակոչի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հարցը, որը ներառված է ԱԱԽ գործունեության 2010 թվականի ծրագրում։ Որոշվել է հանրապետությունում ստեղծել քաղաքացիների հաշվառման և զորակոչիկների կցագրման միասնական համակարգ՝ ապահովելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և զինկոմիսարիատների միջև հնարավորինս համակարգված փոխգործակցությունը։ ԱԱԽ նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել նաև ՀՀ-ում մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը: Խորհրդի գործունեության առանձին ուղղությունների մշակման և իրականացման նպատակով 2008-2010 թթ. ստեղծվել են միջգերատեսչական 6 հանձնաժողովներ, որոնք նախագահում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |