Երևանի քաղաքապետն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Ուխտային![]() 12 հունվարի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և ուկրաինական քաղաքների միջև համագործակցության ծրագրերին առնչվող խնդիրներ: Երևանի քաղաքապետը նշեց, որ երկու պետությունների քաղաքների, մասնավորապես Երևանի և Կիևի, Օդեսայի միջև գործնական կապեր հաստատելու պայմանագրեր կան կնքված և, հաշվի առնելով առկա համագործակցության ներուժը, պետք է առաջիկայում էլ ավելի զարգացնել ու ընդլայնել գործակցությունը երկու պետությունների քաղաքների միջև: Իվան Ուխտայի խոսքով` Ուկրաինայում շուրջ 350 հազար հայ է բնակվում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կյանքում: Ըստ դեսպանի` երկու երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է: Ուկրաինայի դեսպանը Երևանի քաղաքապետին ներկայացրեց ուկրաինական «Բոգդան» ընկերության նոր արտադրանքի նմուշները` նշելով, որ ընկերությունը Երևանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել` քննարկելու իրենց արտադրած ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևանին տրամադրելու հետ կապված խնդիրներ: Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել և պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկներին և նախաձեռնություններին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |