ՔԻՉ ԹԵ ՇԱՏ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԿԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ես կարծում եմ, ընտրողների ակտիվությունը խորհրդարանական ընտրություններում ավելի բարձր կլինի, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ մասին այսօր քվեարկելով ՀՀ խորհրդարանի ընտրություններում լրագրողներին է հայտարարել «Արդարություն» դաշինքի համանախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով, «խորհրդարանական ընտրությունները չի կարելի դիտարկել նախագահի ընտրությունների բացասական հետեւանքների համատեքստում»: Ընդ որում նա հույս է հայտնել, որ քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում «Արդարություն» դաշինքը կկազմի խորհրդարանական մեծամասնություն»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---