ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ընթանում են երկրի խորհրդարանի ընտրությունները եւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Ընտրազանգվածը պետք է ընտրի երկրի բարձրագույյն օրենսդիր մարմնի 131 պատգամավոր: Հիշեցնենք, որ խորհրդարանի 56 մեծամասնական տեղին հավակնում է ավելի քան 300 թեկնածու: Համամասնական (կուսակցական) ցուցակներով 75 տեղին հավակնում է 21 կուսակցություն եւ դաշինք: Դրանք են` «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը, «Միացյալ աշխատանքային կուսակցությունը», «Ժողովրդական կուսակցությունը», «Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը», ՀՅԴ-ն, Ազատական ժողովրդավարական միությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը, «Ազգային միություն» կուսակցությունը, «Հզոր Հայրենիք» կուսակցությունը, «Հայոց համազգային շարժումը», «Հայ արիացիների բռունցք» կուսակցությունը, «ԱԻՄ, Մտավորական Հայաստան, Ազատ Հայք առաքելություն» դաշինքը, «Արժանապատվություն, ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինքը, «Արադարություն» դաշինքը, «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքը, «Արադարություն» հասարակական քաղաքական կազմակերպությունը եւ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---