Լեռնիկ Ալեքսանյան. Երկպալատանի խորհրդարանի գաղափարը հանրային քննարկման կարիք ունի![]() 3 փետրվարի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը հանգամանալից հանրային քննարկման կարիք ունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Կա գաղափար, որը մանրազնին քննարկման կարիք ունի»,- ասել է նա` մեկնաբանելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վերջերս կատարած հայտարարությունը: Միաժամանակ, պատգամավորը հաղորդել է, որ այդ հարցը չի քննարկվել ոչ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ոչ Ազգային ժողովի կողմից: Նա նաև նշել է, որ համահայկական ինստիտուտ ստեղծելու գաղափարը, որը պետք է միավորի Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերին, նոր չէ, և այդ գաղափարը հնչել է դեռ 1999-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |