Հրայր Կարապետյան. ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովը հարկավոր չէ ոչ Հայաստանին, ոչ ԵԱՀԿ ՄԽ-ին

Հրայր Կարապետյան. ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովը հարկավոր չէ ոչ Հայաստանին, ոչ ԵԱՀԿ ՄԽ-ին

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի վերաբացումը չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ շահերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:

Ըստ նրա, ՄԽ համանախագահները չեն հասկանում, որ ենթահանձնաժողովը կխանգարի ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի գործընթացին: Ըստ Կարապետյանի, ենթակոմիտեի ստեղծման հիմնական պատճառն այն է, որ ՀՀ պատվիրակությունը ժամանակաին չհակազդեց ԵԽԽՎ նախագահի գործողություններին: Ըստ պատգամավորի, հայկական կողմը պետք է բոյկոտեր Չավուշօղլուի բոլոր նախաձեռնությունները: Կարապետյանն ասել է, որ ՀՀ պատվիրակության կողմից ենթահանձնաժողովի աշխատանքի բոյկոտը ճիշտ որոշում կլինի:

 Ուշագրավ
---