Երկպալատանի խորհրդարանն ավելի շատ բխում է սփյուռքի պահանջներից, քան Հայաստանի![]() 4 փետրվարի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքահայերին միավորող իշխանության միասնական մարմին ստեղծելու գաղափարը հնչել է դեռ 1970-ականներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգ» թերթի խմբագիր և Արմենական-ռամկավար ազատական կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը: Նա նշել է, որ մի քանի տարի առաջ երկպալատանի խորհրդարանի մասին արտահայտվել է նաև արևելագետ Նիկոլայ Հովհաննիսյանը: Միաժամանակ, Հակոբ Ավետիքյանի կարծիքով, Վերին պալատի ստեղծման գաղափարը դեռ քննարկման և ուսումնասիրման կարիք ունի: Նրա կարծիքով, երկպալատանի խորհրդարանը բխում է ավելի շատ սփյուռքի, քան Հայաստանի պահանջներից: Ավետիքյանը նշել է, որ տվյալ պահին Հայաստանի 18 հազար քաղաքացիներ ունեն երկքաղաքացիություն և Վերին պալատը կոչված է նրանց հնարավորություն տալ ներկայացված լինելու Հայաստանի խորհրդարանում և մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կալիֆորնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահը մտադիր է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, որոնք ենթադրում են Հայաստանի խորհրդարանում տեղեր հատկացնել Սփյուռքի ներկայացուցիչների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |