Սփյուռքահայերն ընդհանուր առմամբ ողջունում են երկպալատանի խորհրդարանի գաղափարը

Սփյուռքահայերն ընդհանուր առմամբ ողջունում են երկպալատանի խորհրդարանի գաղափարը

PanARMENIAN.Net - Սփյուռքահայերն ընդհանուր առմամբ ողջունում են երկպալատանի խորհրդարանի գաղափարը, որտեղ ներկայացված կլինեն նաև արտերկրի հայերը: «Նման գաղափարը կարելի է միայն ողջունել: Ես գտնում եմ, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, որի խնդիրների լուծմանը պետք է մասնակցի ողջ հայությունը: Սակայն, ինձ համար դեռևս անհասկանալի է, թե որն է լինելու այդ կառույցի առաքելությունը և Սփյուռքի որ քաղաքական ուժերն են ներկայացված լինելու խորհրդարանում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է շվեդահայ գործարար Վահան Չանոյանը: Իր հերթին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ, ձեռնարկատեր, Hovnanian International-ի ղեկավար Վահագն Հովնանյանը, հարկավոր է կյանքի կոչել երկպալատանի խորհրդարանի գաղափարը: «Ինձ թվում է, որ այդ գաղափարը ռազմավարական նպատակներ է հետապնդում, որոնք ուղղված են հայկական ինքնության պահպանմանը: Սփյուռքահայերը պետք է փոխանցեն իրենց փորձն ու լավագույն քաղաքական ավանդույթները»,-ասել է Հովնանյանը:

 Ուշագրավ
---