ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն «Թիկնապահների մասին» օրենք են մշակում![]() 4 փետրվարի 2011 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության հետ միասին մտադիր է «Թիկնապահների մասին» միասնական օրինագիծ մշակել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Կարապետյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմիցս հանդես է եկել այդ օրինագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկով, սակայն դրա քննարկումը մշտապես հետաձգվել է: Կարապետյանը հաղորդեց, որ այսօր իր գլխավորած հանձնաժողովի նիստում «Թիկնապահների մասին» օրինագծի քննարկումը կրկին հետաձգվեց: Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ թիկնապահների գործունեությունը կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտության մասին խոսել է նաև Հայաստանի նախագահը` ելույթ ունենալով ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |