Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին հայտարարության նախագիծը կդիտարկվի ԱԺ-ում 30 օրից

Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին հայտարարության նախագիծը կդիտարկվի ԱԺ-ում 30 օրից

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի գծով մշտական կոմիտեն 30 օրով հետաձգել է «1988-1994թթ. Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագծի քննարկումը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: Դիտարկումը հետաձգվել է հեղինակի համաձայնությամբ և կոմիտեի որոշման համաձայն`նախագծին պատգամավորների ավելի հանգամանալից ծանոթության համար:

Հայտարարության նախագծի հեղինակը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիա Ալավերդյանն է:

 Ուշագրավ
---