Հայաստանի ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգում 132 հարց է ընդգրկվել

Հայաստանի ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգում 132 հարց է ընդգրկվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի որոշման նախագիծը և փետրվարի 7-10-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 132 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 10 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի և փետրվարի 7-10-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 7-ի ԱԺ նիստում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---