Ճգնաժամային խմբի փորձագիտական գնահատականները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը![]() 11 փետրվարի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «Ես ծանոթ եմ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հայաստանի և Ադրբեջանի գծով վերջին զեկույցին: Հեղինակները ներկայացնում են այն որպես փորձագիտական կարծիք, սակայն, փորձագետները ևս կարող են տարբեր կարծիքներ ունենալ»,-Երևանում լրագրողներին է ասել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն ընդգծել է, որ ՄՃԽ-ի փորձագիտական կարծիքները միշտ չեն համընկնում իրականության հետ: «Գնահատակններին անդրադառնալուց առաջ՝ հարկավոր է աշխատել այնպես անել, որ այդ կարծիքները կրակին յուղ չլցնեն: Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ոչ միայն ծանոթ է հակամարտության պատմությանը, այլ նաև բանակցային գործընթացում առկա ներկա իրավիճակին»,-ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |