2011 թվականի առաջին կեսին Հայաստանի նախագահը կմեկնի Կիև![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի առաջին կեսին կայցելի Ուկրաինա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի նախագահի առաջիկա այցին վերաբերող հարցեր են քննարկվել Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպմանը, որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: ՀՀ նախագահի Կիև այցելության շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Ինչպես հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, ուկրաինացի նախարարի այցի շրջանակներում 2 փաստաթուղթ է ստորագրվել՝ «2011-12թթ. համագործակցության ծրագիր Հայաստանի ու Ուկրաինայի միջև» և «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ու Ուկրաինայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության ծրագիրը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |