Ադրբեջանից փախստականների հարցը պետք է դառնա Հայաստանի պետական քաղաքականության մի մասը![]() 11 փետրվարի 2011 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից փախստականների հարցը պետք է դառնա Հայաստանի պետական քաղաքականության մի մասը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, հայկական իշխանությունները չունեն համակարգված քաղաքականություն այդ հարցում, ի տարբերությունւ Ադրբեջանի: «Հայաստանը պետք է քարոզչական աշխատանք տանի միջազգային կառույցներում և այդ աշխատանքը պետք է դառնա արտաքին քաղաքականության մի մասը»,-ասել է նա: Արման Մելիքյանը նշել է, որ փախստականների խնդիրների լուծման միջոցներից մեկը կարող են դառնալ հողհատկացումները ԼՂՀ ազատագրված տարածքներում: «Դա մասնակի փոխհատուցում կլինի նրանց համար: Փախստականները նաև պետք է դիմեն միջազգային կազմակերպություններին՝ սեփական խնդիրները լուծելու համար»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |