Ըննդիմություն. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում կրկնվեն թունիսյան կամ եգիպտական դեպքերը![]() 11 փետրվարի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով ամեն ին անում են, որ սոցիալական բողոքն երկրում դուրս դա Սահմանադրության ու օրինականության շրջանակներից, գտնում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Ցավոք, նման վտանգ կա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում սոցիալ-քաղաքական վերափոխման գործընթացը հարթ անցնի, առանց սոցիալական ցնցումների»,-նշել է նա: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները Թունիսում ու Եգիպտոսում, որոնք փորաձագետներից շատերը համարում են «թվիթերային հեղափոխութոյւններ», Զուրաբյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ մարդկանց գործողությունները սոցցանցերում և Twitter ու Facebook ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցությունը, արտերկրում մշակված ծրագիր է: Ըստ նրա, Մուբարաքի արևմտամետ ռեժիմի տապալումը չէր բխում ԱՄՆ, Եվրոպայի ու Իսրայելի շահերից: «Նման վարկածն, ըստ իս, ավելի շատ վկայում է այն մասին, որ չարդարացված կերպով ցանկանում են կիրառել «դավադրությունների տեսությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |