Ուկրաինան խոստանում է չմոռանալ սառեցված հակամարտությունների մասին ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում

Ուկրաինան խոստանում է չմոռանալ սառեցված հակամարտությունների մասին ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում

PanARMENIAN.Net - Սառեցված հակամարտությունների խնդիրը կլինի Ուկրաինայի ուշադրության կենտրոնում՝ 2013թ. ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Ըստ նրա, պաշտոնական Կիևն առաջին հերթին ուշադրություն կդարձնի Մերձդնեստրի հակամարտությանը և կաջակցի ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան կարգավորման ջանքերին:

 Ուշագրավ
---