Արամ Կարապետյան. Լարվածությունը Հայաստանի երկրորդ և գործող նախագահների միջև կապված է տնտեսական հարցերի հետ![]() 11 փետրվարի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Լարվածությունը Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կապված է տնտեսական հարցերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով այդ թեմայի շուրջ հրապարակումները: Ըստ նրա, կոալիցիայում ոչ մի հակասություն չկա, քանի որ կոալիցիայի անդամ բոլոր կուսակցությունները ծառայել են և ծառայում են գործող իշխանությանը և ցանկանում են համակարգային փոփոխություններ անցկացնել երկրում: Նա հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը ընտրություններում կախված կլինի Վլադիմիր Պուտինի առաջադրումից ՌԴ նախագահի պաշտոնում: Կարապետյանը հայտարարել է նաև, որ չի բացառում, որ Հայաստանում կարող են կրկնվել եգիպտական կամ թունիսյան իրադարձությունները և այժմ Հայաստանում իրավիճակի հեղափոխական զարգացման համար պակասում է միայն պատեհ քաղաքական պահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |