Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդների կողմից է

Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդների կողմից է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդների, երկխոսության ու փոխզիջման կողմից է: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության V համագումարի շրջանակներում իր ելույթում հայտնել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա ավելացրել է, որ կուսակցությունը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին և վստահ է իր ուժերի մեջ, պատրաստ է քաղաքակիրթ պայքարին ու ազատ մրցակցությանը:

«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարն ընդգծել է, որ ընտրությունները պետք է միավորեն, այլ ոչ թե պառակտեն հասարակությունը, և ընթանան բացառապես խաղի ժողովրդավարական կանոնների համաձայն: Նա նշել է, որ վերջին տարիներին ընտրությունները, նախընտրական կրքերն ու հետընտրական գործընթացները շատ ցավոտ են ընթացել Հայաստանում, իսկ քաղաքական պայքարը դուրս է եկել թույլատրելիի սահմանից:

Գագիկ Ծառուկյանն ավելացրել է, որ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է առաջիկա ընտրություններին և վստահ է իր ուժերի մեջ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---