Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգորի Կարասինը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ - պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Կարասինը Երևանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջև ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար և քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |